Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ մինչև վերջ է գնում

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ մինչև վերջ է գնում
21.03.2017 | 20:22

Մենք միշտ մինչև վերջ ենք գնում, մենք կարող է ընկնենք, բայց չենք ծնկելու՝ Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններին, նշելով, որ եթե նա իրոք անկեղծ է, պետք է ոչ թե բացթողումների մասին խոսի, այլ ասի, որ իր կուսակցությունը, կուսակցապետով հանդերձ, պետական հանցագործությունների շարան է կատարել՝ ընտրագողություն, հանրային և մասնավորի շահերի միջև բախում, գործադիր իշխանությունից դատական իշխանության կախում և այլն:


«Ազատության» խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե ինքը դեմ է գնացել իր սկզբունքներին՝ դաշինք ձևավորելով Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ:
«Ափսոսում եմ, որ Զարուհին և մեկ-երկու ուրիշներ հեռացել են կուսակցությունից, ես խնդրել եմ, որ իրենք մնան: Զարուհու, Անահիտի հայրենասեր տեսակը պետք էր մեր քաղաքական դաշտում, և իրենց ամենաբարին եմ մաղթում, սակայն ճշմարիտ չէ, որ մենք հեռացել ենք մեր սկզբունքներից, որովհետև հենց «Ժառանգությունն» է, որ դրել է քաղաքացու իշխանություն, մարդու իրավունք սեփական երկրում, ազգային շահ, Արցախի շահ և տարածքային ամբողջականության ճանաչում, ինչպես նաև՝ Հայաստանի ինքնիշխանության ապահովման խնդիրը, թե մեր երկրում քարոզարշավների ժամանակ, թե միջազգային ատյաններում: Դրա համար ես կարող եմ ասել, որ ամեն մեկն ունի իր տեսակետների իրավունքը»:


«Նոր ծիլեր պիտի տա «Ժառանգությունը», ինչպես արդեն տալիս է: Բուն կուսակցության դերակատարությունը դա է, ոչ թե հիմնված լինի ինչ-որ մի մարդու վրա: Մենք պետք է ունենանք սերնդափոխություն կուսակցություններում, իշխանության մեջ, յուրաքանչյուր ոլորտում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ